1997թ. Բուխարեստի ՀՀ դեսպանության շենքում հանկարծամահ էր եղել ՀՀ դեսպանը: Ես այդ ժամանակ դեսպանատանը չէի, ինձ զանգեցին, կանչեցին: Դեսպանատան դիմաց հավաքվել էին ոստիկանության և այլ իրավապահների ներկայացուցիչներ: Ներսում միայն մեր մի աշխատակից էր և շտապօգնության երկու բժիշկ:
Բնականաբար, մինչև դիակը հիվանդանոց տեղափոխելն իրավապահները պիտի տեղազննում իրականացներին և արձանագրություն կազմեին, որ մահվան հանգամանքերում ոչ մի կասկածելի բան չկա: ՈՒՐԵՄՆ, մինչև իմ գրավոր համաձայնությունը, որ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ՄՏՆԵԼ ՀՀ ՏԱՐԱԾՔ ԵՎ ԻՆՉ-ՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ, ոչ ոք չհամարձակվեց մտնել ՀՀ տարածք (քանի որ, բնականաբար, ՀՀ դեսպանության տարածքը ՀՀ տարածք է) և իր օրենքը բանեցնել՝ կատարել ԻՐԵՆՑ օրենքով նախատեսված գործունեություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/692705234161279?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել