Yerkir.am-ը գրում է․
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ՀՀ ֆինանսների նախարությունը տեղեկացնում է. ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ և ավտոմեքենաներ տեղափոխած այն անձինք, ովքեր նշված ավտոճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողացել կատարել իրենց մաքսային պարտավորությունները և այդ կապակցությամբ պարտավորության կատարման ժամկետում դիմել են ՀՀ մաքսային մարմիններին, նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/78668.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



