Բոլորն ընկած ռուսներին են քլնգում՝ Պերմյակովին չհանձնելու որոշման համար, ու ես մասամբ միանում եմ այդ հայհոյանքներին, բայց իմ կարծիքով, թիվ մեկ մեղավորը հենց Հայաստանի այն ներկայացուցիչներն են, որոնք ոչ միայն թույլ են տալիս, որ այդ սցենարը կյանքի կոչվի, այլև անվճար փաստաբանի դեր են ստանձնել ռուսների համար։
Ես շոկի մեջ էի երեկ, երբ կարդացի ՀՀ Գլխավոր դատախազության հիմնավորումը, որտեղ հղում էր արվում Ռուսական սահմանադրությանը։ Գուցե դատախազությունում տեղյակ չեն, ուստի հարկ եմ համարում հիշեցնել, որ ոչ ՀՀ դատախազությունը, ոչ էլ առավել ևս Գյումրիի ռազմաբազայի ղեկավարությունն ավելի վեր չէ, քան ՀՀ օրենքները, սահմանադրությունն ու միջպետական համաձայնագրերը։
Հարգելի դատախազություն, դուք իրավունք չունեք թույլ տալու, որպեսզի Պերմյակովին չհանձնեն մեզ, քանի որ Հայ-Ռուսական համաձայնագրի 4-րդ կետը հստակ սահմանում է, որ ռուսական ռազմաբազայի անձնակազմի կողմից գործած հանցագործությունները, որոնք արվել են ՀՀ-ում, պետք է քննվեն հայկական իրավապահ մարմիններում, ու դրանց վերաբերյալ որոշումներ պետք է կայացվեն հայկական ատյաններում, իսկ Ռուսաստանի սահմանադրության ձեր սիրելի կետը, որը դուք մեջբերել եք, ասում է, որ չի արելի արտահանձնել այլ պետության, բայց կարծես թե դուք մոռացել եք, որ Հայաստանը ՌԴ-ում չէ, ու Պերմյակովին էլ ՌԴ-ում չեն ձերբակալել, որ հիմա էլ այլ պետության արտահանձնեն։
Մի քիչ թասիբ դրսևորեք, պարոնա՛յք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/601118183355283?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել