Tert.am-ը գրում է․

Հայաստանում չեք գտնի քաղաքացի, ով ցնցված չէ այդ դեպքով, վրդովված  չէ,  չեք գտնի քաղաքացի, ով չի ուզում, որ այդ ստահակը դատապարտվի Հայաստանում: Բայց խնդիրը պետք է նայել իրավական համատեքստում: Լրագրողների հետ զրույցում այսօր նման տեսակետ հնչեցրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Գյումրիում ռուս զինվորականի կողմից ընտանիքի սպանության դեպքին:

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք Հայաստանում չի նվազել անվտանգությունը՝ պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ, նախարարը պատասխանեց. «ԵՏՄ-ն չունի անվտանգության բաղադրիչ, եթե նկատի ունեք ՀԱՊԿ, ասեք ՀԱՊԿ: Կամ հանցագործին դատապարտելու մասով մեջբերում եք միջպետական պայմանագրի կետ, բացառությունները չեք նշում»:

Նախարարը նաև նկատեց, որ Գյումրիի հասարակական կարծիքի ձևավորման մեջ մեծ դեր ունեն որոշակի ֆոնդեր, բայց հարկ եղած պահին դա չպետք է ուղղորդվի այլ տեղ. «Ես դեմ չեմ քաղաքացիական հասարակությանը, բայց քաղաքացիական հասարակությունը պետք է լինի մերը: Վերջին հաշվով ներքաղաքական համատեքստում կատարվածն օգտագործելն ուղղակի անարգանք է զոհերի արյան նկատմամբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել