Կարևորը՝ սատկի...
Երեկ իմացանք, որ Գյումրիում 6 հոգու սպանության մեջ մեղադրվող սրբապիղծը Հայաստանի կողմին չի հանձնվի: Առաջին հայացքից դա շատ վատ է, բայց երբ մի քիչ մտածում եմ, իմ համար մեկ ա դառնում՝ դրան ով կդատի, որ էտի Հայաստանում նստի, ստեղի իրավապաշտպաններն էնքան կբզբզան, որ էտի երկար կապրի ու քրեակատարողական հիմնարկում դրան սատկացնելու շանսերը կփոքրանան, իսկ որ դա երկար ապրի, իմ հաշվին պետք ա ապրի: Իսկ Ռուսաստանում՝ մի հեռավոր բերդում, դրան շատ հանգիստ կդիմավորեն՝ ամուր թելով, մի հատ բրիտվով ու դուբինկով:
Երեկ Հրապարակի համերգը տեղի չունեցավ: Ես ինքս ուզում էի, որ համերգն իրականություն դառնա, այդ դեպքում մարդիկ ընտրության հնարավորություն կունենային, եթե այդքան սրտացավ էին, ուղղակի Հանրապետության հրապարակ չէին գնա, ու դա յուրօրինակ ակցիայի կնմանվեր, բայց համոզված եմ՝ խոսողների ու պայքարողների 50-60 տոկոսը հաստատ գնալու էր էտ համերգին, ձեռի հետ էլ պարելու էր:
Մեր ազգի մեջ էլ, նենց ոչինչ, անասունները քիչ չեն: Ինձ շատ հետաքրքիր ա՝ ԱՎ. Իսահակյանի արձանն ի՞նչ էր արել, որ կոտրել են: Չեմ կարծում՝ արձանը հայհոյած լիներ կոտրողին, որ վերջինս էլ չի դիմացել: Ասենք, ես լռիվ կողմ եմ՝ կոտրողին բռնեն ու ցուցամատը կոտրեն, թող մի քիչ տանջվի էլի:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան կժամանեն նաև Քիմ Քարդաշանը և նրա քույրերը: Հիմա որքան ուզում եք բղավեք, որ մեզ պետք չի, որ նրանք գան, ստատուսներ գրեք ու եսիմ ինչ արեք, թեկուզ ասեք, որ ես սխալ եմ, բայց ես կողմ եմ, որ նա գա Հայաստան, նա ունի երկրպագուների մեծ բանակ, ու նրա այցն այստեղ մեծ ուշադրություն կգրավի:



