Ֆեյսբուքն այս օրերին իսկապես հոգնեցնում է, ու բացարձակ իդոլոգիկ չէ, չկա անգամ հայի վերջին խելքի նմուշ: Զգայականության գենետիզմին հլու` ինքնահաստատում է «ընթանում»… սեփական ընդերքում՝ ազգային ընդհանուր մարմնում պատճառները գտնելու փոխարեն:
Ասված է.
-Հետևանիքից առաջ գտիր պատճառը` նախ քո խորքում, որպեսզի չկրկնվի..
Ինչևէ.
Ուրիշ բան եմ ասում.
ա/.Նկատե՞լ եք` ինչ ազգանուն ունեն զովածները
-Այո, Ավետիսյան:
«Ավետիսը» լուրն է… Նշանային համակարգում: 
Չկա պատահականություն տիեզերքում:
Եվ Ամանորի, ԵՏՄ անդամակցության առաջին օրով «սույն» ավետիսը հենց այնպես չէր հղված հայոց մեջ: Որպես «մետկա»:
Վայրը նույնպես նշանային էր. մի կողմից` 88-ին երկրաշարժված Գյումրին. որից հետո սկսվեց Ղարաբաղյան շարժման բումը: Մյուս կողմից` ռուսական փնթի ռազմաբազան:
Ռուսներն այսքան նրբագեղ և «նշանային» համակարգերով երբեք չեն մտածում: Նրանց քաղտեխնոլոգիաները կացնային ու «մոչիտնի» են:
Ու թե այսպես, ապա ռուսներին մեր հողի վրա հասկացվում է` «նե բիտ» ձեր ԵՏՄ-ը: «Նե բիտ» երբևէ ռուսական սալդատների ներկայություն Ղարաբաղում:
Ու դա արվում է հայոց ձեռքերով: Մեր ձեռքերով: Թշնամացնելով մեր մի փշուր մնացած բարեկամությունը ռըսի հետ: Էս ձնագունդը խցվեց մեր ենթագիտակցություն, ոչ մի բանով այլևս այնտեղից այն հանել չի լինելու երբեք… Երեխաներ կան արաքում, իսկ դա հայի սրբության սրբոցն է…
բ/.Ռուսները տանում են մեր ձեռից քննությունն ու գործը…
Որպեսզի «անողներին» հասկացնեն, բացառապես իրենց հետ պետք է խոսել. իրենք են էստեղ «ասողը». ձեր նշանային համակարգերն էլ ձեր մի տեղը խոթեք:
Տանում են «գործը», որպեսզի նաև մենք` հայերս, չիմանանք կատարվածի մնացած «նրբություններն» ու նշանները, որպեսզի չթռնենք ռուսների երեսին, մենք ևս օգտվենք այդ նշանային համակարգերից ռուսների հետ մեր «մետկաներում», որոնցում ամենաահավորը…
-Վեցին «սպանելուց» հետո կիսաշունչ երեխու, դիակների ներկայությամբ հանվել-կոշիկները խնամքով «անկյունում» դնելն ու լուռ հեռանալն էր… 
-Մտածեք էս ամենի մասին, հայե՜ր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել