Orer.am-ը գրում է․
Հայաստանի դատախազությունը հավաստիացնում է, որ երեկ Գյումրիում կատարված հրեշավոր սպանության բոլոր մեղավորները կպատժվեն:
Orer.am-ը փորձել է հասկանալ՝ որքանո՞վ է այս հավաստիացումը հավատ ներշնչում՝ հաշվի առնելով Սաֆարովի արտահանձման տխուր նախադեպը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը մեզ հետ զրույցում նշում է.
«Սաֆարովի դեպքը կապված էր հունգարական դատական համակարգի խնդիրների և հունգարական ժողովրդավարության մակարդակի հետ: Հունգարիայի նախագահը գումարի դիմաց վաճառեց Ռամիլ Սաֆարովին: Խնդիրն այն է, որ մենք պետք է կարողանաք բարձրաձայնել այս հարցը՝ արդարությանը հասնելու հնարավորության համար: Սաֆարովի պարագայում դատապարտություններից այն կողմ գործը չհասավ, իսկ մեզ իրավական լուծումներ են պետք։ Ձեր նշած «վստահության» առումով ասեմ, որ այստեղ բոլոր քաղաքացիները պետք է պահանջատեր լինեն, որ դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները պատշաճ կիրառեն իրենց իրավական մեխանիզմները, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն: Այստեղ մեկ մեղավորի հարց չէ․ պետք է քննվեն դեպքի հետ կապված բոլոր հնարավոր սցենարներն ու վարկածները: Հնարավոր է, որ այդ Պերմյակովին վարձակալել են ադրբեջանցիները: Գուցե ճնշումներ են եղել զորամասում և հանցագործը եղել է աֆեկտի տակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ