«Արտադրող կայաններին և ծառայություններ մատուցած ընկերություններին վճարումներ ժամանակին չկատարելու համար «Բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերությունը հերթական անգամ կտուգանվի: Էլեկտրաէներգիայի սակագների վերջին բարձրացմանը հաջորդած արդեն երկրորդ ամսում ՀԷՑ–ը չի կարողացել ժամանակին կատարել ստանձած պարտավորությունները:
Հաշվի առնելով ուշացումները և ֆինանսական այլ խնդիրները՝ անցած տարվա նոյեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ: Այսօր հրավիրված նիստում հանձնաժողովը պատրաստվում է հերթական անգամ պատժել հէցերին՝պարտավորությունները ժամանակին չկատարելու համար: Նախատեսվում է ընկերությանը տուգանել 10 մլն դրամի չափով:
Դրամական միջոցների շարժի վերաբերյալ կատարված ուսումնասիրության հիման վրա հանձնաժողովի աշխատակազմը հանգել է եզրակացության, որ «սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ընկերության հատուկ հաշին»:
Թե ո՞ւր են գնացել այդ գումարները, հայտնի չէ»,–գրում է թերթը։