1in.am–ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ամերիկացի մեդիամագնատի արտահայտությունը (Ռուպերթ Մերդոկ) մուսուլմանների մասին, ում անունն ինքը նույնիսկ չի էլ ցանկանում արտաբերել, «հիշեցնում է ազգայնականների խմբակային պատիժների մասին»: Այս մասին գրում է Hurriyet Daily News-ը:
«Խմբակային հանցագործության նման ընկալումը նաիցստական շարժման առաջացման պատճառ է դարձել»,- ասել է Դավութօղլուն: Նրա խոսքերով` իսլամում համարվում է, որ բոլոր մարդիկ անմեղ են ծնվում` անկախ իրենց ծնողների դավանանքից:
Հիշեցնենք, որ Մերդոկը Twitter-ի իր էջում գրել էր, որ մուսուլմանները պետք է պատասխանատվություն կրեն ջիհադիզմի համար:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1523407.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



