Lurer.com–ը գրում է.
Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչը կարծում է, որ Ղրիմի անեսիայի հարցը գործնականում վերածվել է «սառեցված հակամարտության» փուլի: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
«Ես կարծում եմ, որ մենք հասել ենք այն գծին, որտեղ սկսվում է այն, ինչը դուք «սառեցված հակամարտություն» եք անվանում: Դա երկար ժամանակ կտևի, և դրա հետ պետք է հաշվի նստել: ԵՄ-ի կողմից անեքսիայի չճանաչման քաղաքականության կամ Ղրիմի միանալու շրջանակներում արդեն միջոցառումների մի ամբողջ շարքի կազմակերպման որոշում է ընդունվել: Ցանկացած բանակցություններ այս հարցի շուրջ կարելի է սկսել միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարգանքի սկզբունքների հիման վրա», - ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Լատվիայի նախկին արտաքին գործերի նախարար Յանիս Յուրկանսը աջակցել էր Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը:



