Նպատակներ և կորուստներ
Եթե դատախազության միջնորդությունը մերժեն, կտուժի Օսկանյանը: Մեր մշակույթում անմեղ չկա, կասկածը կմնա մարդկանց սրտերում: Կասեն կերել էր, որոշին ձեռք չտալ:
Ցավալին այն է, որ մարդիկ մոռացել են անձեռնմխելիության հիմնական առաքելությունը: Չասեք, թե Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց դրա կարևորությունը, նա պնդեց, որ կողմ է համակ անձեռնմխելիության վերացումից:
Գտնում եմ, որ սա այն եզակի շանսերից է փրկելու ԱԺ պատիվը, վերականգնելու ԱԺ-ի որպես երկրի հիմնական իշխանության օղակներից մեկի դերը: Ցանկացած այլ ուժային կառույց պետք է իմանա, որ այդքան էլ հեշտ չի ՀՀ պատգամավորի հանդեպ քայլ ձեռնարկել և դրա համար անհրաժեշտ են շատ լուրջ փաստարկումներ:
ԱԺ-ի կայացումը կարևորում եմ այնտեղ գտնվող ցանկացած պատգամավորից: Երբ պիտի կարողանանք ինստիտուտը տարանջատել անձից, հասկանալ, որ սա ձեռնոց է ԱԺ-ին, ոչ թե Օսկանյանին:
Հ.Գ.Բոլոր նախորդ դեպքերում էլ եմ այս կարծիքին եղել, սկսած Վանո Սիրադեղյանի դեպքից: Անձեռնմխելիությունից զրկելու համար անհրաժեշտ են չափազանց ծանրակշիռ ու լեգիտիմ փաստարկումներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: