Այ հիմա քաղաքականացնենք։ Ռուսաստանը վստահաբար թքած ունի մի 18-ամյա մարդասպանի վրա, շատ հանգիստ կարելի էր երեկ հենց ռուս զինվորականների ձեռքով սատկացնել կամ թողնել հայկական կողմի դատին, դրանից Ռուսաստանը հաստատ չէր տուժի, ինչը կարծես թե այլընտրանք էլ չուներ, մանավանդ եթե հաշվի առնենք երեկվա հայտարարությունները մեր տարբեր պաշտոնյաների կողմից։ Բայց եկեք ռուսների տեսանկյունից նայենք։ Իրենք պահում են մեր սահմանը, ու դրա անվան տակ իրենց որոշ ներկայացուցիչներ, ըստ գյումրեցիների, նախատեսվածից ավելի շատ իրավունքներ են վերապահում, ինչը հանգեցնում է «բառդակի», ընդհուպ մինչև մարդասպանություն, այն էլ առանձնակի դաժանությամբ և մեկ ամբողջ ընտանիքի նկատմամբ։ Այսքանից հետո մեր ուժայինները ոչ միայն անգործության են մատնված, այլ ևս մեկ անգամ գնում են զիջումների, մեր իսկ երկրում ենթարկվում ռուսական կողմի որոշումներին, արդարացում փնտրում իրենց մասնագիտական ու բարոյական անկարողությանը։ Կարո՞ղ է արդյոք որևէ բարձրաստիճան պաշտոնյա հայտարարել, թե ոճրագործը պետք է մնա Հայաստանում և դատապարտվի մեր օրենսդրության համաձայն։ Կա՞ արդյոք բարձրաստիճան պաշտոնյա, ով պատրաստ կլինի ռուսական կողմից արդարություն պահանջել, հակառակ դեպքում զգուշացնել հակառուսական ալիքի բարձրացման մասին, հայտարարել, որ ռուսական կողմը խախտում է հայ-ռուսական համաձայնագրի կետերից մեկը, համարձակություն հավաքել ու ներողություն խնդրել հասարակությունից, խոստովանել, որ մեր պետության ու պաշտոնյաների կարծիքի, օրենսդրության հետ հաշվի նստող չկա, ի վերջո, դիվանագիտական նոտա հղել կամ սպառնալ խզել հարաբերությունները։ Չկա՞։ Էլ ուրիշ ասելիք էլ չկա, եթե պաշտոնապես համաձայն ենք, որ մեր հետ նման կերպ վարվեն։ Ինչ էլ ասենք, կոռեկտ չի լինի։
Իսկ արժանապատիվ իշխանություն ունենալու և նորմալ պետություն (երկիր չէ, հենց պետություն) լինելու դեպքում հաստատ հաշվի կնստեին ու ՌԴ քաղաքացի մարդասպանին առաջինը իրենք «փուռը կտային»՝ մեր հետ հարաբերությունները չփչացնելու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10203420632104525
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել