Գայանե Առուստամյան անուն-ազգանունով մեկը համաժողովրդական այս սգի ու ոգեկոչման պահին որոշել է իր կեղտոտ բերանը բացել գյումրեցիների վրա, մեղադրել թասիբի բացակայության մեջ, ինքնահնար արդարացումներով անարգանքի սյունին գամել գյումրեցիներին...
Երևի պատի ծակից դուրս եկած անհայրենիք ու անկենսագրություն մեկը կամենում է կայանալ գյումրեցիների հաշվին, իրեն քաջ ու խիզախ զգալ...
Հայաստանի տարածքում առաջին քաղաքին պատած ցավերն ու վշտերը որևէ մեկին չեմ ցանկանում, չեմ ուզում, որ ողբերգությունների այն բեռները, որոնք տասնամյակներ շարունակ իջել են գյումրեցիների ուսերին՝ ուրիշներին բաժին հասած լինեին...
Քաջ ու խիզախ, ամրապինդ ու ժայռերից էլ կարծր գյումրեցիներին տասնամյակներ շարունակ ճնշել ու ձգտել են ոչնչացնել: 1988-ի երկրաշարժից հետո է՛լ ավելի մեծացրեցին ճնշումները, համընդհանուր թալան կազմակերպեցին այս քաղաքում, աղետյալ քաղաք եկած մարդասիրական բեռները հայտնվեցին երևանյան շուկաներում ու խանութներում, չինովնիկների տներում, առողջապահական երևանյան հիմնարկները պարզապես գողացան Գյումրուն բաժին ուղարկված բժշկական սարքավորումներն ու անկողնային պարագաները, Էրեբունի հիվանդանոցի ղեկավարներն անբարոյականության տոնահանդես սարքեցին՝ թալանելով ամեն ինչ...
Գայանե, քեզ նման մեկի սիրտը դողա՞ց, ցավ ապրեցի՞ր այս ամենի համար...
Մտածեցի՞ր, որ արդեն 23 տարի ՀՀ իշխանությունները վիժեցնում են Գյումրու վերականգնման ծրագրերը, միտումնաբար դատարկում են Գյումրին, որպեսզի Ռուսաստանին հանձնեն, իմացա՞ր, որ պետական բյուջեով նախատեսված չէ 2015-ին Գյումրիում կապիտալ շինարարություն: Միտումնաբար բնակարանների գնման վկայագրեր են ստեղծել, որպեսզի գյումրեցիները վաճառեն բնակարաններն ու հեռանան երկրից...
Ու, այս ամենով հանդերձ, գյումրեցիները դիմակայում են, ապրում...
Սովետական տարիներին Լենինական-Գյումրին պահպանեց քրիստոնեական արժեքները, այս քաղաքն աչքի լույսի պես պահեց հայեցին...
Ու քեզ նման մտավոր ընկեցիկն այսօր ծաղրում է այս քաղաքը՝ գթասրտության նշույլ անգամ ցուցաբերելու փոխարեն...
Չհամարձակվես կեղտոտ ոտքերով տրորել մեր հիշատակներն ու արժեքները, չհամարձակվես գյումրեցիների մեծ վշտի պահին վայրահաչել...
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել