Brent նավթի գինն ընկավ մինչև $47.43, իսկ սովորական crude-ը՝ $46.07։
Ժամանակին սրա պես, բայց ավելի մեծ իջեցման արդյունքում կործանվեց Սովետմիությունը։ Մի քանի տարի անընդմեջ գինը նավթի բարձրացվեց մինչև մոտ 250 դոլար մեկ բարելի համար, ինչից հետո մոտ մեկ տարվա ընթացքում նվազեց մոտ 4 անգամ։ Միության արտահանման 60 տոկոսը կազմում էին էներգառեսուրսները, ու հարվածն այս դարձավ վերջինը Միության կործանման գործում։
Ադրբեջանի նավթային ֆոնդը վերջին տարիներին մտել է շուրջ 100 մլրդ դոլար, որի մեծ մասը վաղուց արդեն սպառվել է՝ դիմակայելու վերջին ճգնաժամին, անիմաստ թանկ միջոցառումներ կազմակերպելու, գրեթե ամեն տարի երկրի բյուջեն իր հաշվին լցնելու ու, դե, Ալիևի ու մոտիկների ընտանիքներին էլ ինչ մնա՝ մնա։ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կսպառի իր կայունացման ֆոնդը վերջնականապես, իսկ ինչ է անելու դրանից հետո՝ պարզ չէ։