Tert.am-ը գրում է․

Բանակը պետք է  առանձնանա համարձակ  մարդակենտրոն սկզբունքներով, որտեղ սպառազինության հետ մեկտեղ, մարդն է կարևոր առաջին հերթին՝ զինվորական դրույթների գերազանց տիրապետմամբ:

Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով  հունվարի 13-ին Գյումրիում անցկացրել է փակ խորհրդակցություն և հանդիպում ուժային կառույցների ներկայացուցիչների, կայազորերի զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:


«Մենք միասին կարող ենք մեր երկիրը պաշտպանել: Յուրաքանչյուրն իր տեղում պետք է զինվոր լինի՝ դա լինի քաղաքացի թե՛ զինվորական  և յուրաքանչյուր զինվորական թե՛ քաղաքացիական կառույցի ղեկավար պետք է հրամանատար լինի իր տեղում՝ պատրաստ թե՛ զինվորական, թե քաղաքացիական տարբեր կազմակերպություններն  իր հետևից տանելու և մեր երկրի անվտանգությունն  ու զարգացումն ապահովվելու համար»,-ավելացրել է նախարարը:

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սեյրան Օհանյանն անդրադարձել է 2014 թվականին ոլորտում իրականացրած աշխատանքներին ու   հաջողություններին:  

Ըստ Սեյրան Օհանյանի` հետևողական աշխատանքի արդյունքում հաջողվել է ապահովել ոչ միայն մեր սահմանների անձեռնմխելիությունը« հայ ժողովրդի անվտանգությունը« այլև ամուր հիմքերի վրա  դնել արատավոր բարքերի դեմ համազգային պայքարը, սակայն ինչպես ընդգծեց նախարարը, թեև ստացված արդյունքները գոհացուցիչ են« պետք է ավելի եռանդով առաջ շարժվել, իսկ 2015թ. գերակա խնդիրը ևս պետք է լինի հայ ժողովրդի անվտանգության ապահովումը, խելացի պաշտպանություն իրականացումը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել