Tert.am-ը գրում է․
Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանության գործը քննելու հարցը համաձայն Հայաստանի և Ռուսաստանի դաշնության միջև 1997թ. կնքված ռուսական ռազմաբազայի մասին միջազգային պայմանագրի, ՀՀ իրավազորության ներքո է, իսկ մինչ այդ կատարված հանցագործությունը` դասալքություն, զենքի վարվեցողություն` ՌԴ իրավազորության: Տեսակետը քրեական դատավարության իրավունքի մասնագետ Ռուբեն Մելիքյանինն է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մելիքյանը նշել է, որ խնդիրն իրավական է, հետևաբար, հարցի կարգավորումները պետք է հիմնված լինեն իրավական կանոնակարգումների վրա: Քրեական դատավարության իրավունքի մասնագետը նշում է, որ պայմանագիրը կարգավորում է իրավազորության հարցերը ՌԴ ռազմաբազայի զինվորական ներկայացուցիչների միջև, որը նախատեսում է հստակ կարգավորումները:
«Որպես հիմնական կանոն տարածվում է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը ՌԴ զինվորական բազայում ծառայող ՌԴ զինվորականների կողմից կատարված հանցագործությունների վրա: Սա պայմանագրի 4-րդ կետն է: Միևնույն ժամանակ, սահմանված է բացառություն ընդհանուր կանոնից, համաձայն որի, որոշ դեպքերում կարող է տարածվել ՌԴ իրավազորությունը: Շատ հստակ նշված է երեք դեպք, որոնք սահմանված են պայմանագրի 5-րդ հոդվածում: Այն հանցանքները, որ կատարվել են ՌԴ ռազմակայանի տարածքում, այն հանցանքները, որ կատարվել են ՌԴ կամ նրանց ընտանիքի անդամների դեմ, որոնք նե առված են ռուսական ռազմաբազայում և երրորդ կետը` զինվորական հանցագործությունն է: Այս երեք կատեգորիայի գործերը` համաձայն պայմանագրի, փոխանցված է ՌԴ իրավազորությանը: Հիմա այստեղ խնդիրն այն է, որ մենք գործ ուենք մեկից ավելի հանցագործությունների հետ: Եթե խոսքը վերաբերում է սպանությանը, ապա այն որևէ կերպ չի ներառվում այդ երեք կատեգորայի մեջ, բայց միևնույն ժամանակ, մինչ այդ հանցանքը կատարելը կասկածյալը ենթադրաբար կատարել է նաև այլ հանցանքներ` մասնավորապես, զորամասը ինքնակամ լքելը, զենքի վարվեցողության կանոնների խախտումը: Այստեղ որոշակ խնդիր կա, քանի որ կատարված երկու հանցանքներից մեկը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, մյուսը` ՌԴ իրավազորությանն է ենթակա»,- ասել է Ռուբեն Մելիքյանը` հավելելով, որ պայմանագրով այս հարցի ուղիղ կարգավորում նախատեսված չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



