
Life.panorama.am-ը գրում է․

Հումորիստ, հաղորդավար, սցենարիստ Արմեն Վարդանյանի համար նախորդ տարին առանձնացավ բուռն գործունեությամբ ու սպասելիքների իրականացմամբ: Ընկերոջ և գործընկերոջ՝ Արտյոմ Մարկոսյանի հետ ստեղծեցին «Երկու տարբերակ» լուրջ հումորային հեռուստածրագիրը: Սակայն, Արմենը չէր մոռացել բեմական գործունեության ու սցենարական շնորհի մասին: «Հանդիսատեսի դատին հանձնեցինք «Քիթ-cut» ներկայացումը, որը հրաշալի ընդունվեց: Ես սցենարի համահեղինակ էի և պրոդյուսեր: Այնուհետև, հանձնեցինք նաև իմ հեղինակային «Գլամուրային չոբաններ» ներկայացումը, որի տոմսերը սպառվում են անմիջապես, ներկայացման օրն արդեն տոմս չենք ունենում: Ի դեպ, նշեմ, որ երկու ներկայացումների ռեժիսորն էլ Կարապետ Բալյանն է, երիտասարդ ու տաղանդավոր տղա»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց սցենարիստը:
Ժամանակին համախմբվեցին հայ երիտասարդ հումորիստներն ու պատրաստեցին ներկայացում՝ 7,5, որը բավական հաջող նախագիծ էր: Արդյոք կկրկնվի՞ հաջողված փորձը հարցին, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Մեր՝ նորից հավաքվելու մասին ոչինչ չեմ կարող ասել… Երևի էլ չի լինի, այլևս չենք «հավաքվի»: Իսկ այսօրվա հումորային ծրագրերին չեմ կարող միանշանակ գնահատական տալ. և լավը կա, և՝ հակառակը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ