Fact.am-ը գրում է․
Հայաստանի քաղաքացիները, ինչպես գիտենք ՀՀ-ը հունվարի 2-ից սկսած դարձավ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, այժմ Ռուսաստանի քաղաքացիների հետ ՌԴ-ում աշխատելու գրեթե հավասար իրավունքներն ունեն:Հաղորդում է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալությունը: «Բացի 30 օրվա ընթացքում միգրացիոն հաշվառման մեջ գրանցվելու պայմանից ազատվելուց, երկկողմ հայ-ռուսական համաձայնագրի հիման վրա, Հայաստանի քաղաքացիները, ըստ էության, Ռուսաստանի քաղաքացիների հետ հավասար իրավունքներ ունեն աշխատելու : Այսպիսով, գործատուները իրավունք ունեն ներգրավել Հայաստանի քաղաքացիներին աշխատանքի իրականացման մեջ` առանց ազգային աշխատուժի շուկայի պաշտպանության սահմանափակումների», – նշել են կառավարությունում:Այս դեպքում, Հայաստանից եկած աշխատողներին չի պահանջվում ստանալ Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու թույլտվություն : Ռուսաստանը նաև ճանաչում է կրթական փաստաթղթերը տրված Հայաստանում, ինչպես նաև ,կրթական փաստաթղթերի ճանաչման օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը պահանջվում են միայն մանկավարժական, իրավական, բժշկական գործունեություն իրականացնելու դեպքում: Նաեւ նշվել է, որ Հայաստանի քաղաքացիները արտասահման մուտք գործելու անձնագրով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու դեպքում, եթե մնալու տեւողությունը չի գերազանցում 30 օրը մուտք գործելու պահից սկսած, ազատվում են միգրացիոն քարտը լրացնելու պարտականությունից: «Հայ քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների ժամանակավոր Ռուսաստանում գտնվելու ժամկետը որոշվում է աշխատանքի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի տեւողությամբ , կնքված գործատուի հետ», – ասել է կառավարությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



