Tert.am-ը գրում է.
Ռուսաստանաբնակ հայազգի գործիչները հույս ունեն, որ Գյումրիում կատարված սպանության մեղավորները համարժեք պատիժ կստանան:
Արձագանքելով հունվարի 12-ին կատարված սպանության դեպքին, որի արդյունքում զոհ գնացին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
«Խորը կսկիծով ընդունեցի Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ տեղի ունեցած ծանր ողբերգության փաստը: Ցնցված եմ այս անմարդկային արարքից: Իմ ցավակցությունը` զոհերի հարազատներին: Համոզված եմ, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ցավակցական ուղերձում ասել է Աբրահամյանը:
Տեղի ունեցած արյունալի դեպքի առնչությամբ ցավակցական ուղերձ է հղել նաև «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



