Մեր նախորդ հոդվածներից մեկում մենք ներկայացրել էինք, թե ինչպես են «Budsies» արտասահմանյան ընկերության աշխատակիցներն իրագործում երեխաների ամենահամարձակ մտահղացումները։ Այս անգամ հերթը «Fluffy’s Friends»-ինն է (թարգմանաբար՝ Ֆլաֆիի ընկերները)։ Այս ռուսական նախագծի շրջանակներում խաղալիքների արտադրությամբ զբաղվող մասնագետները ստեղծում են խաղալիքներ՝ հիմնված երեխաների նկարած նկարների վրա։ Խաղալիքների պատրաստման համար օգտագործվում են բացառապես որակյալ նյութեր։ Երեխաների ծնողները էլեկտրոնային փոստով ուղարկում են իրենց երեխայի նկարած նկարի էլեկտրոնային տարբերակն ու ընդամենը մի քանի օրից ստանում պատրաստի խաղալիքը։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել