Աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը դեկտեմբերի 17-ին գալու է Երեւան: Այս մասին հայտնեց «Արմենիա փրոդաքշնի» գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը:
Նա մասնակցելու է (С новым годом, Мамы!) ֆիլմի պրեմիերաին: Ֆիլմում նկարահանվել են նաև հայտնի դերասաններ, ինչպիսիք են Գարիկ Խառլամով, Պավել Վոլյա, Ելիզավետա Բոյարսկայա և այլոք, որոնք այդ օրերին կլինեն Երևանում:
Ֆիլմի ռեժիսորներն են հայազգի հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, Ղեւոնդ Անդրեսյանը,Գեւորգի Մալկովը: Պրոդյուսերի խոսքով` «С новым годом, Мамы» ֆիլմը ռուսական ֆիլմ է, սակայն կարելի է ասել` կիսահայկական, քանի որ գաղափարը հայկական է եւ դրանում մեծ մասնակցություն են ունեցել հայերը:
Մենք հնարավորություն կունենանք դիտել ֆիլմը դեկտեմբերի 27-ից:
Ֆիլմի բյուջեն 6 միլիոն դոլար է, տեւողությունը` 80 րոպե:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/rubo.ghazaryan.5/posts/232210673575438
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել