1in.am-ը գրում է․

IMG_1663

Հունվարի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արդյունավետ է գնահատել հայ-հունական հարաբերությունների մակարդակը 2014 թվականին: ԱԺ փոխնախագահը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ:

Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ իր գործընկերների հետ նախաձեռնել է ընդդեմ Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության ԱԺ հայտարարության նախագիծ, որը վերաբերում է նաև ցեղասպանված հույներին:

Զրուցակիցները կարևորել են ԱԺ հայտարարության ընդունումը ցեղասպանությունների միջազգային դատապարտման տեսանկյունից:

Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, կարևորել միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումն ու սերտացումը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին, իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի ապակառուցողական և մարդատյաց քաղաքականության առնչությամբ՝ նկատի ունենալով մարդկային կյանքեր խլած վերջին դիվերսիոն գործողությունները:

Դեսպան Տայիսը շնորհակալություն է հայտնել ԱԺ հայտարարության բանաձևի նախաձեռնության համար, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ նշելով, որ Հունաստանը խնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ բացառապես խաղաղ կարգավորմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել