Դիզայներ Թինքեր Հեթֆիլդ «Nike» ընկերության համար մոդելավորել է մարզակոշիկներ, որոնց քուղերը կապելու կարիք չկա։ Բանն այն է, որ դրանք էլեկտրոնային քուղեր են, որոնք կապվում են ավտոմատ կերպով։ Այս շարքի մարզակոշիկները կոչվում են «Nike Air MAG»: Դրանք դեռևս չեն հանվել լայն սպառման, սակայն կանխատեսվում է, որ դրանք վաճառքի կհանվեն այս տարվա մեջ։ Այս մոդելի մարզակոշիկները սահմանափակ խմբաքանակով թողարկվել էին դեռևս 2011 թ.-ին, սակայն այն ժամանակ դրանք չունեին քուղերի ավտոմատ կապման համակարգը։ Ներկայումս դրանք ավելի են կատարելագործվել։ Դեռևս ստույգ պարզ չէ, թե դրանք երբ են ներկայացվելու սպառողի դատին, սակայն, ամենայն հավանականությամբ, 2011 թ. հոկտեմբեր ամսին։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել