Արդեն երկրորդ օրն է այս տարի՝ ՖԲ-ն երեկը պետք է գրեմ, ու կրկին ոչ մի լավ բան...

Առավոտյան 11-ին կամ 12-ին մի լուր տարածվեց, և Հայաստանը ցնցվեց: Մի անասուն սպանել էր Գյումրիում ապրող անմեղ մի ընտանիքի: Գազանը նման բան չէր անի: Անցան ժամեր, պարզվեց դրա անունը, ու նկարը տարածվեց Ֆեյսբուքում, և Ֆեյսբուքը, ինչպես միշտ, արեց իր գործը: Հայտնվեցին այնպիսիք, որոնք միշտ կան ու սկսեցին ապատեղեկատվություն տարածել: Լավ էր, ադեկվատ մասսան շուտ սաստեց դրանց: Ժամերն օրերի էին նմանվում, բոլորը, շունչները պահած, սպասում էին դրա հայտնվելուն, ու տականքը բռնվեց: Դրանից հետո ՖԲ-ում մի նոր ալիք սկսեց, մարդիկ դժգոհ էին, որ հայերը չեն ձերբակալել, այլ ռուսները: Ես ուղղակի կասեմ՝ կարևորը ձերբակալվել է:

Հետո մի ուրիշ լուր լսեցինք: Ֆրանիսայում 16-ամյա հայ տղայի են սպանել: Հույս ունենանք՝ Ֆրանսիացի իրավապահները շուտափույթ կբացահայտեն դեպքը, ու մեղավորները կպատժվեն: Ցավակցում եմ 16-ամյա տղայի հարազատներին: Մարդիկ գժվել են, ու արդեն ոչ մեկ անմեղ չի այս աշխարհում:

Չէր անցել մի քանի ժամ Գյումրու ողբերգությունից, իմացանք, որ սահմանում վիրավոր տղա ունենք: Առողջություն մեր զինվորին: Պինդ կաց, եղբայր, մի ամբողջ ազգ հոգեպես կողքիդ է, զգա այդ ջերմությունն ու շուտափույթ առողջացի: Մենք զոհեր տալու իրավունք չունենք: Մեր ամեն մի զինվորը մի առյուծ է ու մեր ընտանիքի անդամն է, որովհետև ինքն իմ ու քո ընտանիքն է պահում սահմանին:

Գյումրու դեպքերից հետո ինչ-որ դրամահավաք էին ուզում կազմակերպել, բայց ես դրա իմաստն էլ չհասկացա, դրամն այդ փոքրիկին հիմա հաստատ պետք չի: Ի՞նչ է անելու այդ դրամը փոքրիկը: Համոզված եմ՝ նրա մասին հոգ կտանեն անվճար ու հաստատ միայնակ չեն թողնի, Աստծո կամոք նա պետք է ապրի: Դադարեք ՖԲ-ում տարածել նրա նկարը, դա հոգեբանական ճնշում է բոլորին: Լրագրողներն էլ մի քիչ էթիկա պետք է ունենան ու նման բաներ չպետք է նկարեն:

Աստված Ազգիս հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել