Tert.am-ը գրում է․
Ադրբեջանն այսօր վտանգավոր խաղեր է սկսել. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից սահմանին լարվածության մեծացմանն ուղղված քայլերին:
«Արևմուտքն այսօր շատ ավելի է շահագրգռված մեր տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ, որովհետև պատերազմի վերսկսումը տապալում է Արևմուտքի ամբողջ ծրագրերը` Ռուսաստանի տնտեսությունը տապալելու ուղղությամբ: Սակայն, միևնույն ժամանակ, այն ճնշումը, որը կիրառում է Արևմուտքը Ադրբեջանի նկատմամբ, իրապես կարող է բերել, եթե ոչ պատերազմի վերսկսման, ապա լուրջ բախումների»,- ասաց նա:
Քաղաքագետը պարզաբանեց, որ եթե այսօր պատերազմ սկսվի, բնականաբար հայկական պետություններն անելու են ամեն ինչ, որ Ադրբեջանը զրկվի նավթն ու գազը դուրս հանելու հնարավորությունից:
«Եթե Ադրբեջանը նավթից և գազից կտրվի, նավթագազային շուկայում առաջացած խուճապը նորից կբարձրացնի նավթի ու գազի գինը, ինչը Ռուսաստանին ձեռնտու կդառնա»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ սահմանում Ադրբեջանի գործողությունները երկրի ներքին և արտաքին քաղաքականության իրավիճակի արտացոլումն է: «Մենք գիտենք, որ ԱՄՆ կոնգրեսը լուրջ քննարկումներ է իրականացնում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման առումով, և այդ քննարկումները կարող են բերել Ադրբեջանի համար բավականին անցանկալի հետևանքների»,- ասաց նա և նշեց, որ այս պահին Ադրբեջանը փորձում է ուշադրությունը շեղել արտաքին քաղաքականությունից դեպի ռազմական քաղաքականություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



