Cruel murder in GyumriԷդ զինվորին բռնեցին, հիմա սկսվելու են կարևոր դրվագները, բոլոր հարցերն առայժմ անպատասխան են, ինչուների շարքը սկսվեց, թեև այլևս ոչինչ հետ չես բերի։ Այնուամենայնիվ, հունվարի 12-ը Գյումրիի համար դարձավ նոր աղետ, սարսափ, ահ, հուսահատություն։ Իսկապես ավելորդ է մեկնաբանել, երբ մի կողմում երիտասարդ է, մյուս կողմում դիակներ, սպանված մի ամբողջ ընտանիք, մանկահասակ երեխա, փոքրիկն էլ վիրահատական սեղանին է։

Սա պիկն էր ու ցավոտ է, երբ տարեսկիզբն այսպիսին էր, ուղղակի պարզ է մեկ բան, չկապել ազգության, կրոնի հետ, լինում են ռուս օրինապաշտներ, հայ մարդասպաններ և հակառակը, միանգամից կոչեր անելն իսկապես անտեղի է, տգեղ է, ավելի ցավեցնող է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել