defaultԳյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստ է հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում դաժանաբար սպանված 6 հոգանոց ընտանիքի անդամներից 6-ամսական երեխային վերցնել իր հոգածության տակ: Նախկին քաղաքապետը նշել է, որ ցանկանում է երեխային տանել իր տուն:

«Եթե հարազատները համաձայնվեն, պատրաստ եմ տանել իմ տուն, պահել եւ մեծացնել: Հակառակ դեպքում ես պարտավորվում եմ ամեն ամիս երեխայի համար գումար փոխանցել՝ մինչեւ նրա չափահաս դառնալը: Իմ հովանու ներքո եմ ցանկանում վերցնել երեխային»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

Նշենք, որ փոքրիկն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նա միացված է արհեստական շնչառության ապարատին եւ բոլոր ազդակներին պատասխանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել