Այսօր տեղեկացա, որ ՊՆ Սեյրան Օհանյանը հրաման է արձակել, որի համաձայն լոկալ զորամիավորումների հրամանատարներին նախահարձակ լինելու ազատություն է տրվելու... Սա ողջունելի է, չեմ ուզում իմ տրամաբանածի չակերտները բացել և, հուսով եմ, վտանգավոր ելքեր չի ունենա...
Բայց սրան զուգահեռ` հատկապես այսօրվա Գյումրու դեպքերից հետո, իմ պատկերացմամբ Ադրբեջանն իրեն ուղղված մեսիջ է ընդունել. ՀՀ «անվտանգության երաշխավորող» ռուսական բանակի զինվորը ներսից մի ընտանիք է վերացրել, որը տարբեր ընկալումների առիթ է տվել ներսում և դրսում, և հիմա հարմար պահ է սահմանային տարբեր երկայնքով դիվերսիոն հարձակումներ իրականացնելու ու լուրջ վնասներ տալու...
Զգոնություն, զգոնություն ու էլի զգոնություն... Գիտեմ, որ առավել կարևոր հաշվարկներ անում եք, բայց մեկ անգամ ևս, էս պահին շատ կարևոր է զգոնությունն ու տեղում լինելը....
Լավ կլինի, որ գեներալները, սահմանային վերահսկողությունն ապահովող ՊՆ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն այս օրերին դուրս գան երևանյան գրասենյակներից ու լինեն սահմանային զորամիավորումներում...
Ձիգ մնացեք, մեր սահմանը պահողը մենք ենք, ոչ թե Ռուսաստանը կամ այլ միջազգային կառույցներ։