Պիտի հայտարարվեր համապետական սուգ. ու փոխանակ ուրախ-զվարթ հաղորդումների ու հիմար սերիալների՝ պիտի լինեին կոռեկտ հաղորդումներ. ոչ թե լուրից լուր հիշել էդ ընտանիքի մասին ու այն էլ հակառուսական տրամադրությունները ցրելու կոնտեքստում՝ «ռուսները պուպուշ են, սա զուտ մարդկային հաշվեհարդար է... եսիմինչ...»... Բոլորը լծված են ռուսներին վահան դառնալու գործին: Ռուսներն ինչ են-ինչ չեն... Մի հարց է ինձ մտահոգում. նախ՝ հոգեկան հիվանդ զինվորին ինչպե՞ս են ընդունում ծառայության, երկրորդ՝ ի՞նչ պիտի անի Գյումրին, եթե նույն զորամասից մի քանի հոգի որոշեն հաշվեհարդար տեսնել...
Ի՞նչ կանեին Ռուսաստանում, եթե նման իրավիճակի մեղավորը լիներ հայը... Էն խեղճ Հրաչյա Հարությունյանն ակամա էր դարձել մեղավոր, ու ինչ արեցին... Հիշո՞ւմ եք... լրագրողներից մինչև դատարան...
Աստված լուսավորի այս անմեղ մարդկանց հոգիները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/969442366400055
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել