Քանի որ փողոցում էի, նոր տեղեկացա Գյումրու ողբերգական դեպքից ու կարդում եմ ֆեյսբուքյան գրառումները՝ մազերս բիզ-բիզ է կանգնում...
էդքան անադեկվատ ազգ ե՞նք մենք, ժողովուրդ, էնքան սխալ ե՞նք հասկանում ազգայինն ու ազատականը։
Մի հատ շունչ քաշեք, նոր հասարակական կարծիքի ձևավորման ամանում ձեր բաժին գդալը մտցրեք...
ա) ստրկամտությունը նոր չի առաջացել, հիմա պարզապես դեպքերն են շատ, ու առավել ցայտուն է երևում պատկերը, ու վստահ եմ, որ դրանց շատերի ընտանիքին էլ մի օր ռուսները մորթեն, էլի ձեն չեն հանելու, որ հանկարծ պուծինները չուտեն մեզ... Կարդացի մի քանի գրառում՝ «ձեն մի հանեք, սրանով կարող ա կրեմլին ջղայնացնենք, ավելի լավ ա 6 հոգով պրծնենք, քան թե բազմաթիվ զոհերով»... ԱՆՈՂՆԱՇԱՐՆԵՐ, կարդում եք գրածս, պապանձվեք...
բ) այս դեպքով ողջ ռուս ազգին սրիկա անվանելն առնվազն անգիտակից կամ էմոցիոնալ վիճակի մասին է խոսում, նման հանցագործներ մեր մեջ էլ շատ են, ու իրանք ազգությամբ ռուս չեն... հավաքական ադեկվատությունը բոլորիս վնաս չի բերի...
գ) Հայաստանի անվտանգությանը ոչ թե այդ զինվորն է սպառնում իր արած ոճրագրոծությամբ, այլ ռուսահպատակ ու ռուսալեզու մեր հասարակությունը, որոնք ռուսական պայծառափայլության տակ են ստորադասվում... Հայաստանի անվտանգությանը ռուսական թակարդն է սպառնում, որ 49 տարով պայմանագիր ունենք արագ զարգացող այս աշխարհում...
դ) երբ Հրաչյա Հարությունյանն անզգուշաբար ողբերգական պատահարի մեղավոր դարձավ, Ռուսաստանում պետական հեռուսատեսությամբ և այլ հարթակներով նրա հայ լինելն առանձնացնում էին ու մարդուն խոշտանգեցին խալաթ հագցնելով, իսկ նույն ժամանակ երբ ՌԴ դեսպանատան դիմաց մի քանի տասնյակ քաղաքացիներովս բողոքի ակցիա էինք ուզում անել, հայ, ավելի շուտ վայ «ազգայնականների» մեծ մասը նույն բանն էին ասում՝ հակառուսական կրքեր մի բարձրացրեք, կարող ա Պուտինը գա մեզ վրա... Ու եթե հիմա դեռ պարզ չի, թե ինչպես է այդ ոճրագործությունը եղել, այն ժամանակ երկու բան հստակ էր, որ Հրաչյա Հարությունյանը դիտավորյալ չէր արել, պլյուս դրան՝ նրան դիտավորյալ խալաթ հագցրած մտցրեցին դատարան, որն իշխանության գիտությամբ էին արել....
Հիմա էսքան գրեցի, որ մեկ անգամ ևս կոչ անեմ. ԱԴԵԿՎԱՏ ԵՂԵՔ, նրանց ֆաշիզմի մեջ մեղադրում եք, ինքներդ հիմա ֆաշիստություն եք անում...
Կարևորը՝ փոքրիկն առողջանա, ծանր է վիճակը, իսկ մնացածին բարի հիշատակ...