Փոխարժեքի շուկայում տիրող խուճապային վիճակը ամանորյա տոներից հետո հանդարտվել է168.am-ը գրում է․

Անցած տարեվերջին Հայաստանի փոխարժեքի շուկայում տիրող խուճապային վիճակը ամանորյա տոներից հետո հանդարտվել է: Բանկերն այսօր 1 դոլարը վաճառում են 479-481 դրամով և գնում 472-475 դրամով: Փոխանակման կետերում փոխարժեքը շատ չի տարբերվում բանկերի սահմանած գներից: Մայրաքաղաքում արտարժույթի փոխանակման կետերում 168.am-ի շրջայցից պարզվեց, որ ՀՀ քաղաքացիներն ավելի հանգիստ են առք ու վաճառք իրականացնում: Կոմիտասում գտնվող փոխանակման կետերից մեկում նշեցին, որ միջինից ցածր քանակի առևտուր է իրականացվել և ավելի սպասողական տրամադրություններ են տիրում շուկայում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել