Cosmo.am-ը գրում է․
Տղաները կիսվում են մեզ հետ, թե ինչ նախանշաններ են ցույց տալիս, երբ իրենց համբերության բաժակը լցվում է: Իհարկե, դու չես ուզում փչացնել ձեր հարաբերությունները, ուրեմն պետք է իմանալ երբ կանգ առնել... Լա՛վ, լա՛վ... Գոնե ժամանակավոր...
Ըստ Լուսինե Խուրշուդյան
Տղամարդիկ չեն սիրում երկար խոսել, բացատրել, թե իրենց ինչը դուր չի եկել, երբ ու ինչու... Փոխարենը, ամենից հաճախ, նրանք արտահայտում են իրենց դժգոհությունը հայացքներով: Իսկ ի՞նչ, եթե նա լռել է արդեն շատ երկար ու այժմ իր համբերության բաժակը լցվում է: Ինչպե՞ս իմանալ, որ պետք է կանգ առնես, որո՞նք են ՆՐԱ «վտանգավոր» արտահայտությունները: Կիսվում են ՆՐԱՆՔ.
Ինչի՞ ես ուզում հասնել: Երբ խոսակցությունն արդեն շատ է երկարում ու այլևս ուժ չունեմ շարունակելու (ինչը չես ասի ընկերուհուս մասին), ուղղակի հարցնում եմ` որն է այս ամենի նպատակը, ինչի՞ է ուզում հասնել դրանով: Պատասխանից արդեն կախված է, թե ես ինչ կանեմ հետո..
Ռաֆաել 27տ.
Բարձրացնում եմ հեռուստացույցի ձայնը: Ես չեմ սիրում վեճեր, երկար «զրույցներ», այն էլ ձայնի բարձր տոնայնությամբ: Կինս էլ կարծես սիրում է ինձ նյարդայնացնել, երբ տանը նստած հեռւստացույց եմ դիտում, և հենց հասկանում եմ, որ մի քիչ էլ ու ես ուղղակի կգնամ տանից, հնարավորինս բարձրացնում եմ հեռուստացույցի ձայնը...
Արսեն 32տ.
Լա՞վ ես մտածել: Լինում են կանայք, որ սիրում են սուր ու ճչացող արտահայտություններ օգտագործել, ասենք «դու ինձ արժանի չես», կամ, առավել ևս, անձնական վիրավորանքների անցնել... Եթե իրոք լուրջ խնդիր կա ու բարկությունն է ստիպում այդպես արտահայտվել, ես հասկանում եմ, բայց, եթե հարցնում եմ աղջկան, իրոք նա այդպես է մտածում, ուրեմն ինձ դա իրոք դուր չի եկել, ու պատասխանը կարող է ճակատագրական լինել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ