Tert.am-ը գրում է․
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ներկայացրել է 2015թ. լավագույն զբոսաշրջային վայրերը, որտեղ, ըստ աղբյուրի, կարելի է արկածներով լի հանգիստ անցկացնել:
Պարբերականի կազմած ցանկում ներառված է 12 վայր, որոնք գտնվում են մոլորակի ամենատարբեր անկյուններում: Դրանց թվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը զբաղեցրել է 4-րդ տեղը:
The Guardian-ի բնորոշմամբ՝ ակտիվ հանգիստ անցկացնելու համար Լեռնային Ղարաբաղը հիանալի տարբերակ է: Պարբերականը նկատում է, որ թեև ԼՂ-ն գտնվում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև քաղաքական հակամարտության կիզակետում, այնուհանդերձ՝ այն զբոսաշրջիկներին առաջարկելու շատ բան ունի:
«Լեռներում գտնվող վանքեր, հնագիտական արժեք ներկայացնող վայրեր, հնագույն քարանձավային համալիրներ ու աննկարագրելի գեղեցիկ բնություն»,- այսպես է բնորոշում պարբերականը Ղարաբաղը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



