Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ԳԱԼԱ-ի լրագրողին փոխանցել է, որ ինքը միանշանակ կողմ է քվերակելու Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրին: Նա նաև մեկնաբանել է, թե ինչո՞ւ՝ շեշտելով, որ ինքը Օսկանյանին չի հարգում:
Աղաբաբյանն այս դեպքում առաջնորդվում է ոչ թե կոնկրետ գործի վերաբերյալ իր դորքորոշմամբ, այլ ուրիշ պատճառներ ունի: Բանն այն է, որ Աղաբաբյանը մտապահել է, որ երբ հինգերորդ գումարման ԱԺ է մտել նախագահ Սերժ Սարգսյանը, բոլոր պատգամավորները միահամուռ ոտքի են կանգնել, իսկ Վարդան Օսկանյանը՝ ոչ: «Ինքը փռվել էր, դրա համար չեմ հարգում և կողմ եմ քվերակելու»,- ասել է Աղաբաբյանը:
Դատելով Սղաբաբյանի խոստովանություններից, այն անձը, որը Սերժ Սարգսյանին տեսնելուն պես ոտքի չի կանգնում, պետք է անպայման դատվի:
Հ.Գ. Հիշացրու մի օր ճակատդ պաչեմ էս մտքի համար