Charlie Hebdo շաբաթաթերթի լրագրողների վրա խոշոր ահաբեկչական գործողությանը կարծես շեղեց մարդկության դեմ պուտինյան հանցագործությունների հանդեպ ուշադրությունը, դեպի իսլամի ոչ պակաս հրատապ լուծումներ պահանջող խնդիրները Եվրոպայի համար: Նման խոշոր ահաբեկչական գործողության իրականացումը խոսում է դրա լավ կազմակերպված լինելու և ահաբեկիչների՝ այլ ուժերի աջակցությունը ունենալու մասին: Սրա հետևանքները, սակայն, միանշանակ ձեռնտու չեն լինելու Ֆրանսիայի մահմեդականների համար, այլ, նրանց համար ավելի վատ, ձեռնտու են ազգայնականների համար:
Հետաքրքիր է, որքանո՞վ կարող է ֆաշիստական Ռուսաստանը կապ ունենալ խոսքի ազատության դեմ, Ֆրանսիայում իրականացված այս խոշոր ահաբեկչական գործողության հետ, որի ժամանակ 12 մարդ սպանվեց, ևս չորս մարդ կրիտիկական վիճակում են:
Ռուսաստանը ահաբեկչական երկիր.
Դրա նախադեպերը քիչ չեն: Մեզ առավել հայտնի են մոտ տաս տարի առաջ Լիտվինենկոյի բացահայտումները` հոկտեմբերի 27-ի ռուսական պետական հետախուզության (ГРУ) մասնակցության մասին և այլ դրա հետ կապված փաստեր, Բորդյուժա-մարտի մեկ, մինչև Հայրիկյանի դեմ մահափորձը, երբ հայտնի դարձավ, որ այդ ահաբեկչությունից առաջ, հարյուր հազար դոլար էր Մոսկվայից փոխանցվել Սեդրակյանին, գործը անմիջապես կոծկվեց:
Ինչպես ամեն խոշոր ահաբեկչություն, հոկտեմբերի 27-ը աննպատակ չէր, արդյունքում Հայաստանը որպես պետություն պարալիզացվել է և գրեթե փաստացի դադարել գոյությունը: Իշխանության բռնազավթման հետևանքով, մոտ 2 միլիոն արտագաղթ:
Հայաստանից դուրս էլ քիչ չեն ահաբեկչական մեղադրանքները: Լիտվայի նախագահի ուղղակի հայտարարությունը ՌԴ ահաբեկչական երկիր լինելու մասին և ավելի խոշոր երկրների կողմից արվող նման սկանդալային հայտարարությունները: Ուկրաինայի վարչապետ Յացենյուկն արդեն հայտարարել է` Ռուսաստանին ահաբեկչության համար պատասխանատվության կանչելու գործընթաց սկսելու մասին: Բայց շարունակելով հետևել մամուլին՝ տեսնենք՝ որքանով էր ձեռնտու այս ահաբեկչությունը Պուտինին, և ինչ փոխշահավետ կապեր ունի Մոսկվան Ֆրանսիայում, ազգայնականների հետ:
Միանգամից ասեմ, Պուտինի կապ ունենալը այս ահաբեկչության հետ, չի կասկածում քաղաքագետ Վլադիմիր Բագրյանսկին, չեն բացառում նաև ուրիշներ, բերելով իրենց հիմնավորումները, արդեն կան որոշ փաստեր, որոնք ապացուցում են կասկածվող ահաբեկիչների կապը Կադիրովի հետ: Դրանց մանրամասները կարելի է կարդալ այդ կայքերում:
Մահմեդականների արձագանքը.
Ֆրանսիայում 5-ից 6 միլիոն մահմեդական կա, որոնց առաջնորդը այս ահաբեկչությունը կտրուկ դատապարտող հայտարարություն է հասցրել անմիջապես անել, որում ասվում է, որ այն ոչ մի կապ չունի կրոնի հետ, և իրենց համայնքի դեմ է ուղղված: Գրեթե նման հայտարարություն է արել նաև Դավութօղլուն: Բայց, ինչպես ասում են, ջինը շշից արդեն բաց է թողնվել, Եվրոպայի մահմեդական աշխարհը պետք է ընդունի ազգայնականների պատասխանի ծանր հետեւանքները, և Եվրոպան իր հերթին ենթարկվի իսլամիստների նոր ահաբեկչական գործողությունների, մինչեւ իսլամի խնդիրների և այդ ահաբեկչությունների դեմ նոր անվտանգության հայեցակարգի իրականացումը:
Ում է ձեռնտու.
Հայտնի է, որ Մոսկվան ֆինանսավորում է Ֆրանսիայի ազգայնական` Մարի Լը Պենի «ազգային Ճակատ» ծայրահեղ աջ կուսակցությանը: Անցյալ ամիս, Լը Պենը 9 մլն եվրո գումար է վերցրել ռուսական բանկից, հայտնի են ավելի վաղ հանդիպումները ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի և այլոց հետ:
Դեռ ապրիլին, Լը Պենը դատապարտել էր Արևմուտքի կողմից հակառուսական պատժամիջոցները և հավանություն էր տվել Ուկրաինայում ռուսական գործողություններին: Չնայած իր սկանդալային ազգայնական հայտարարություններին, մասնավորապես իսլամիստների հասցեին, Մարի Լը Պենը լրջորեն պատրաստվում է առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնել: Այս առաջնորդը, դեմ է հանդես գալիս Եվրամիությանը, եւ կոնկրետ ծրագիր է մշակել` ընտրվելու դեպքում Ֆրանսիան ԵՄ-ից դուրս բերելու համար, ինչը նույնպես միանգամայն համընկնում է ռուսական շահերին:
Եվրոպական տարբեր երկրներում իսլամիստների պահանջների եւ անվերահսկելի հեռանկարին զուգահեռ, հաջողությամբ կարողանում են իշխանության գալ ազգայնական կուսակցությունները: Ինչը մեծացնում է Ֆրանսիայում Մարի Լը Պենի (գուցե մեկ ուրիշ ազգայնականի) իշխանության գալու և նոր աջակիցներ ունենալու հավանականությունը և հնարավորությունները: