Tert.am-ը գրում է․
Եթե Եվրամիության երկրներում ներգաղթյալների նկատմամբ որոշակի քաղաքականություն փոխվի և օրենսդրական փոփոխություններ մտցվեն, ապա դա վերաբերելու է բոլորին, այդ թվում նաև՝ ազգությամբ հայ ներգաղթյալներին: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:
«Քանի որ Եվրոպայի երկրները իրավական երկրներ են, եթե ներգաղթյալների նկատմամբ որոշակի քաղաքականություն փոխվի և օրենսդրական փոփոխություններ մտցվեն, ապա դա վերաբերելու է բոլորին:Այսինքն՝ չեն կարող տարորոշել՝ մահմեդականների նկատմամբ այսպիսի քաղաքականություն, քրիստոնյաների նկատմամբ՝ այսպիսի: Այսինքն՝ եթե քաղաքականությունը փոխվի, դա կվերաբերվի բոլորին: Հնարավոր է, որ ԵՄ անդամ որոշ երկրների զոնաների որոշակի տարբերություններ լինեն, բայց դա կվերաբերվի բոլորին»,-նշեց քաղաքագետը:
Ի պատասխան հարցի, թե սա ենթադրում է բռնարտաքսում (դեպորտացիա), քաղաքական ապաստարանի տրամադրման գործընթացի դադարեցում, Ստեփան Դանիելյանը նկատեց, որ համաձայն Քաղաքական և քաղաքացիական իրավունքների եվրոպական կոնվենցիայի ՝ այդ գործընթացը պետք է կարգավորված լինի:
«Այսինքն՝ դեպորտացիայի դեպքում պետք է որոշակի իրավական ճանապարհներ անցկացվեն, իրավական գործընթացներ տեղի ունենան. դատավարություններ, բողոքարկում: Այսինքն՝ դեպորտացիաները հնարավոր կլինեն միայն դատական գործընթացի ավարտից հետո, դրա համար սա բավականին բարդ խնդիր է, և ԵՄ երկրները պետք է այս կառույցում փոփոխություններ մտցնեն, հետո նոր դա համապատասխանեցնեն իրենց երկրների օրենսդրություններին »,- ավելացրեց Ստեփան Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Փարիզի ահաբեկչությունից հետո Ֆրանսիայի աջերի առաջնորդը կոչ էր անում, որպեսզի Ֆրանսիան դուրս գա Շենգենյան համաձայնագրի երկրների գոտուց, որպեսզի դրանով փակի իր սահմանները տարբեր մահմեդական ներգաղթյալների նկատմամբ Եվրամիության սահմանների ներսում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



