Կակաո խտացրած կաթովCosmo.am-ը գրում է․

Եթե ցուրտ եղանակին սիրում ես երեկոներն անցկացնել անկողնում գիրք ընթերցելիս տաք ըմպելիքը ձեռքումդ, ապա առաջարկում ենք թեյի բարձիկի վրա եռացրած ջուր լցնելու փոխարեն պատրաստել համեղ կակաո խտացրած կաթով:

Բաղադրությունը

250 մլ կաթ
250 մլ 11%-ոց սերուցք
15 գ կակաո-փոշի
3 թեյի դգալ խտացրած կաթ
կես գդալ դարչին
մարշմելոու

Կաթը և սերուցքը տաքացնել փոքր կաթսայում, բայց թույլ չտալ եռա:

Ավելացնել կակաո, խառնելով այնքան, որ առաջանա փրփուր:

Ավելացնել խտացրած կաթը, հարել և հետևել, որ կաթը չեռա:

Եփել մինչ կակաոն ամբողջությամբ լուծվի ևս 2-3 րոպե, ապա վերցնել կրակից:


Լցնել բաժակների մեջ, ավելացնել դարչին, մարշմելոու: Ավելի շոկոլադային համ ստանալու համար կարելի է հալեցնել նաև մուգ կամ կաթնային շոկոլադ:

Հ.Գ. Այս համեղ ըմպելիքի ընկերակցությամբ ես ընթերցեցի Էռնեստ Հեմինգուեյի <<Դրախտային այգի>> ստեղծագործությունը, քեզ նույնպես խորհուրդ եմ տալիս և մաղթում եմ հաճելի ձմեռային երեկոներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել