Tert.am-ը գրում է․
Ի տարբերություն 6-7 ամիս առաջվա` այսօր արդեն ԵՄ-ի հետ կա հստակ գործող բանակցային ձևաչափ, կան ակնկալիքներ, որ մինչև գարուն կարող ենք ունենալ արդեն հստակեցված իրավապայմանագրային դաշտ և հարաբերությունների կարգավորման նոր պայմանագիր: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը՝ նշելով, որ Եվրամիությունը շարունակում է հետաքրքրված մնալ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, ինչը բնական է, և անհրաժեշտ է այդ ուղղությամբ հետևողական աշխատանք իրականացնել:
«Իրավիճակը փոխված է: Եթե նախկինում արևմտյան գործընկերները ցույց էին տալիս, որ իրենք չէին ընկալել, չեն հասկացել, չեն պատկերացրել Հայաստանի անդամակցությունը, հիմա արդեն ճնշող մեծամասնությունը նշում է՝ մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը, և մեր դռները փակ չեն որևէ կերպ»,- ասաց նա:
Կարեն Բեքարյանը շատ կարևոր համարեց հստակ գիտակցել, որ Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրացիոն կառույց է, և մենք այնտեղ կարող ենք ունենալ շատ-շատ դիվիդենտներ: «Մեր շուկան, տարածքը փոքր է, մենք քիչ ենք, իսկ այսպես ստանում ենք հնարավորությունների շեշտակի լայնացում»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



