Իլհամ Ալիեւ. «Թշնամին ունեցել է մեծ կորուստներ»Aravot.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համարում է, որ Հայաստանը 2014 թվականին կիրառում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման իմիտացիայի մարտավարություն: Այդ մասին, ըստ haqqin.az-ի՝ նա հայտարարել է շաբաթ օրը կայացած Նախարարների խորհրդի ընդլայնված նիստում, որը նվիրված էր 2014 թվականին Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին:

Իլհամ Ալիեւն ընդգծել է, թե Հայաստանն անցած տարի «չի ձեռնարկել որեւէ կառուցողական քայլ հակամարտության կարգավորման համար»: Նաեւ հավելել է, որ 2014 թվականին Հայաստանը ձեռնարկել է «մի շարք բացահայտ սադրանքներ Ադրբեջանի նկատմամբ, բայց այդ փորձերը կանխվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ընդ որում՝ թշնամին ունեցել է մարդուժի զգալի կորուստներ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել