Tert.am-ը գրում է․
Սա առաջին մեծ ալիքն է, ես երկրորդ ալիքն եմ նախատեսում: Սրանից հետո պանթուրքիզմն է գրոհելու ամբողջ Եվրոպայի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններին:
«Ֆրանսիայում 5-6 միլիոն և ավելի մահմեդականներ կան, որոնց մեջ զգալի քանակությամբ թուրքեր կան, հիմա պետք է գնալ կոմպրոմիսի, ինչը նշանակում է իսլամի քաղաքականությանը տեղ տալ»,- ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ Արևմուտքը վայելում է Աբդուլ Համիդի շրջանում` Հայաստանը ծախելու պտուղները, և իրենց խրախուսանքը` իսլամիստներին: «Պետք է ստեղծել հակակշիռներ` ոչ միայն իրենց երկրներում: Հայաստանը կարող է լինել իսլամի ճանապարհը փակող երկիր»,- ասաց նա և նշեց, որ Արևմուտքը պետք է պատրաստվի քաղաքակրթությունների պատերազմի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



