1in.am-ը գրում է․
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը խոստովանել է, որ հատուկ ծառայությունների աշխատանքում սխալներ են թույլ տրվել: «Երբ 3 օրում 17 մարդ է զոհվում, դա նշանակում է, որ ակնհայտորեն սխալներ են թույլ տրվել»,- ասել է նա երեկ BFM լրատվական հեռուստաալիքի եթերում:
Վալսը չի նշել՝ արդյոք առաջիկա օրերին որևէ պատժամիջոց կհետևի՞:
Միաժամանակ, նա հայտնել է, որ չորեքշաբթի օրը Charlie Hebdo ասմագրի խմբագրության վրա հարձակումից և դրան հաջորդած Փարիզում և դրանից հյուսիս մարդկանց գերի վերցնելուց հետո ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Վալսը հիշեցրել է, որ մի շարք դեպքերում կրոնական ծայրահեղականներն «ահաբեկչական պատրաստվածություն են անցնում Սիրիայում և Իրաքում, հետո վերադառնում Ֆրանսիա»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1520905.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել