Երկրորդ համաշխահային պատերազմից հետո Եվրոպան փաստացի կիսվեց երկու մասի:
Ի տարբերություն Արևմտյան Եվրոպայի՝ Արևելյան Եվրոպան հայտնվեց Սովետական միության քաղաքական և տնտեսական ազդեցության ներքո: Սովետական միության փակ քաղաքականության արդյունքում Արևելյան Եվրոպայի երկրները մինչ Բեռլինի պատի փլուզումը փակ մնացին աֆրիկական և արաբական պետությունների ներգաղթյալների համար, և այսօր Արևելյան Եվրոպայի երկրների դեմոգրաֆիական պատկերը շատ ավելի լավն է, քան Արևմտյան Եվրոպայի երկրներինը: Փաստորեն մի կողմից ԽՍՀՄ-ն ինչ-որ չափով խանգարեց իր ազդեցության տակ գտնվող եվրոպական պետություններին տնտեսական զարգացում ապրելու հարցում (ակնհայտորեն Արևմտյան Եվրոպայի տնտեսություններն ավելի զարգացած են, քան Արևելյան Եվրոպայի տնտեսությունները), մյուս կողմից արևելյան երկրները, լինելով ԽՍՀՄ զոնայում, շատ ավելի մաքուր և անվտանգ հասարակություններ ունեն, քան նույն Ֆրանսիան, Հոլանդիան կամ Բելգիան:
Հ.Գ. Ճիշտ է, այսօր Արևելյան Եվրոպայի շատ պետություններ բացասական երանգներով են հիշում ԽՍՀՄ ազդեցության տակ ապրած տարիները՝ կարծելով, որ այդ ազդեցությունից զատ իրենք ավելի արագ կզարգանային, բայց ինչ-որ մի պահից նրանք կհասկանան, որ ԽՍՀՄ-ն ինչ-որ առումով իրենց նաև զերծ է պահել ամենատարբեր ազգության և կրոնի քաղաքացիներ ունենալու վտանգից:
Սակայն այդ պետություններն այսօր բացել են իրենց սահմանները և թույլ են տալիս այն նույն սխալը, որի պատճառով այսօր Ֆրանսիան և Արևմտյան Եվրոպայի մյուս պետությունները կանգնել են քաղաքացիական պատերազմի շեմին:
Եթե տարիներ առաջ Պրահայում, Բուդապեշտում կամ Բրատիսլավայում հազվադեպ կտեսնեիր սևամորթների՝ այն էլ տուրիստի կարգավիճակում, ապա այսօր նրանց թիվը զգալիորեն մեծացել է, և նրանք այդ քաղաքների լիարժեք բնակիչն են դարձել:
Քրիստոնյա և սպիտակ Եվրոպան սևանալու և կրոնափոխ լինելու վտանգի առջև է կանգնած:



