Tert.am-ը գրում է․

Արաբագետ Հայկ Քոչարյանը գտնում է, որ այսօրվա  աշխարհում իրավիճակ է փոխվել, լոկալ դեպքեր չկան, ամեն ինչ գլոբալ է: ««Իսլամական պետության» գործունեությունը չունի ոչ մի աշխարհագրական սահման, ոչ մի պետության սահման խոչընդոտ չի հանդիսանում: Եթե դու ընդունում ես իսլամի ձևը, դու այդ իսլամական համայնքի մասն ես: Իրենց ընկալմամբ սահմանները խոչընդոտներ չեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով Եվրոպայում «Իսլամական պետության» վերջին  շրջանի գործունեությանը:

Ըստ նրա՝ պետք է հասկանալ, որ նոր իրականություն է ստեղծվում: Եվրոպան պետք է ամեն ինչ անի, որ հակամուսուլմանական տրամադրությունները չաճեն: «Ծայրահեղական տրամադրություններն ավելի քիչ են եվրոպական երկրներում։ Եվրոպայի մուսուլմանների շրջանում կան հանդուրժողական տրամադրություններ, և այստեղ կարևոր է, որ թացը չորի հետ չխառնվի»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել