Tert.am-ը գրում է․

Արևմուտքը  հարկադրված է ընդունելու, որ մինչև հիմա պաշտպանել է  այլանդակ մի ռեժիմի, որը դառնում է «իզգոյ», այնպես, ինչպես Հյուսիսային Կորեան է. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ում խոսքով՝ հարցումը սխալ է ձևակերպված, թե Բաքուն իր կողմնորոշումը փոխել է դեպի Մոսկվա, երես թեքելով Արևմուտքից։ 

Նշենք, որ The New York Times-ը հոդված էր հրապարակել, ըստ որի՝ Ադրբեջանը երես է թեքում Արևմուտքից։ 

«Իսկ Ադրբեջանը Ռուսաստանից երբևէ երես թեքե՞լ է, կա՞ այդպիսի բան, մենք երկու տարի աղմկում ենք, որ աշխարհում առաջին զենք վաճառողը Ադրբեջանին Ռուսաստանն է, հիմա ֆոկուս են անում, թե Ռուսաստանի հետ մերձենո՞ւմ է։ Ոչ թե  Ռուսաստանի հետ է մերձենում, այլ ընդամենը Արևմուտքի հետ վատացել են հարաբերությունները»,- ասաց նա և հավելեց, թե դա կապված է Ադրբեջանի ներքին զարգացման հետ։

«Դիկտատորական ռեժիմը՝ իր տգետ նախագահի  գլխավորությամբ, Արևմուտքի հետ հարաբերությունները փչացնում են կլանի պահպանման համար։ Եթե Ադրբեջանը դեմոկրատանա, ինչպես  Թուրքիան է փորձ անում, երկուսն էլ կփլուզվեն, Ադրբեջանում  այդքան թուրք չկա, որ վերահսկի մնացած ժողովուրդներին»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել