1in.am-ը գրում է․

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի կառավարությանը խնդրել է հրեական թաղամասերում պահպանել անվտանգության բարձր մակարդակ՝ Փարիզի հրեական խանութներից մեկում պատանդների վերցնելուց հետո: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահին խնդրել է վերահսկել անվտանգությունը հրեական հաստատություններում՝ նույնիսկ երկրում իրադրության կարգավորումից հետո»,- ասել է կառավարական աղբյուրներից մեկը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորտ դե Վենսենի հրեական խանութը գրոհելիս զոհվել են 4 պատանդներ, ևս 4-ը ստացել են լուրջ վնասվածքներ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1520763.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



