1in.am–ը գրում է.

vales_1396382345.jpg.600x450_q85

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ մինչև 1,4 հազար ֆրանսիացիներ կարող են կապված լինել ջիհադիստական կազմակերպությունների հետ, գրում է RIA Novosti-ն:

«Մենք երբեք անփութություն չենք ցուցաբերել, չենք թողել ամենաաննշան հետքը: Սակայն, խոսքը գնում է հարյուրավոր մարդկան մասին, ովքեր պատրաստվածություն են անցնում Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում կամ Եմենում: Խոսքը գնում է բավական մեծ թվի մասին՝ 1200-1400 մարդ»,- ասել է Վալսը TF1 հեռուստաալիքի եթերում:

«Հարկավոր է հետևել նրանց, ինչը և մենք անում ենք: Շատերը ձերբակալված են եղել, շատերը բանտերում են գտնվում»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ ֆրանսիացի փորձագետները ասել են, որ մեկ կասկածյալի հետևելու համար մինչև հինգ անվտանգության աշխատակիցներ են հարկավոր, իսկ մշտական վերահսկման համար՝ քսան մարդ, որն ապահովելն անհնար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել