Շտապ լուրեր են գալիս Ֆրանսիայից։ Ինչպես հաղորդում է Ֆրանս-պրեսս գործակալությունը, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված գրոհի արդյունքում սպանվել են Կուաշի եղբայրները, ովքեր երկու օր առաջ աղմկահարույց ահաբեկչական ակտ էին իրականացրել Փարիզի կենտրոնում, որի արդյունքում զոհվել էր 12 մարդ։
Հետո նրանք դիմել էին փախուստի ու այսօր արդեն ընդհարում էին ունեցել ոստիկանների հետ։ Տեղ գտած փոխհրաձգության արդյունքում էլի մարդիկ էին վիրավորվել, իսկ իսլամիստ եղբայրներին հաջողվել էր պատանդ վերցնել ու բարիկադավորվել Դամմարտեն քաղաքի տպարանի շենքում։
Առայժմ չի հաղորդվում, թե զոհերի ընդհանուր թիվը քանիսն է, հաստատ է միայն մեկ բան՝ Սաիդ և Շարիֆ Կուաշի եղբայրները սպանվել են գործողության ժամանակ, ինչը դժվար թե անակնկալ է որևէ մեկի համար, առավել ևս, որ իրենք՝ եղբայրներն էլ հենց շահիդանալու էին ձգտում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/598737156926719
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել