«Ռուսաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորումը  մեծ օգուտ կբերի Հայաստանին». Ալեքսանդր ԻսկանդարյանPanorama.am-ը գրում է․

«Մեր տարածաշրջանում նոր սկսված տարվա առաջին մեծ քաղաքական իրադարձությունն էր Վրաստանում «Petrocas Energy Group»-ի ու ռուսական պետական «Ռոստեֆտ» ընկերության միջև խոշոր գործարքը: Վրաց միլիարդատեր Դավիթ Յակոբաշվիլուն պատկանող «Petrocas Energy Group» բաժնետոմսերի 49 տոկոսը վաճառեց «Ռոստեֆտ» ռուսական պետական նավթագազային ընկերությանը: Գործարքը ոչ միանշանակ ընկալվեց. մի կողմից վրաց-ռուսական հարաբերությունների այսպիսի բարելավումը դուր չեկավ վրաց ընդդիադմիրներին ու արևմտամետ փորձագետներին, որոնք դրանում տեսնում են ռուսական վտանգ, մյուս կողմից սա նաև ընկալվեց որպես երկու պետությունների միջև խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգման հույսի նշույլ, ինչը չի կարող իր դրական հետևանքները չունենալ նաև մեր պետության համար:  Ընդհանուր առմամբ այս պարագայում հետաքրքությունը ոչ թե զուտ քաղաքական էր, այլ հիմնականում տնտեսական, բայց առանց խորհրդակցությունների, առանց քաղաքական իշխանության թույլտվության նման գործարքը թե Ռուսաստանում, թե Վրաստանում հավանաբար չէր իրականացվի»,- «Սպուտնիկ-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Անշուշտ, յուրաքանչյուր խոշոր տնտեսական գործարքում կա քաղաքական բաղադրիչ, սակայն, այս գործարքը առանձնակի նորություն չէր: Ռուսական կապիտալը Վրաստանի տնտեսությունում միշտ էլ ներկա է եղել՝ հատկապես, էներգետիկայի ոլորտում: Վրացական էներգաոլորտում ռուսական ընկերություններին բավականին մեծ չափաբաժիններ են պատկանել անգամ 2008 թ-ին` ռուս-վրացական պատերազմի ժամանակ: 

Վրաստանի ներկայիս քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը: Սկսած այն ժամանակներից, երբ Սահակաշվիլիից իշխանությունն անցավ Իվանիշվիլուն, աստիճանաբար տեղի է ունենում ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների բարելավում»,-նշել է Իսկանդարյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել