Մարդ էլի կարա հիմար լինի, բայց էսքա՞ն։ Մի վարկյանում սենց փչանալ կլինի, որ էս մարդը փչացավ։
«Սիվիլիթասին» պաշտպանում են Վարդան Օսկանյանից ու դա իրանց պարտքն են համարում, քանի որ հանրային շահ կա մեջտեղը։ Տխմարներ, մի օր չեղավ, երբ որ պետք ա հանրային շահ պաշտպանեք, հիմա հիշեցի՞ք։ Միշտ հիշեիք, մեկս ծպտուն չէր հանի։ Բայց գոնե գործ սարքելուց կարելի ա մի քիչ խելոք դա անել...
Կից նյութը՝ Emedia.am-ից
Դատախազ Աղվան Հովսեփյանն նշել է, որ սա մասնավոր բողոքի գործ չէ և նախաքննության մարմինները պարտավոր են կատարել իրենց գործառույթները հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, քանի որ այստեղ կա հանրային շահ։
Նրա խոսքերով, միջնորդագրում գրված է, որ յուրացված գումարը պատկանում է ամերիկյան կազմակերպությանը, որը վստահել է Վարդան Օսկանյանին, ով էլ այդ գումարը Սիվիլիթասին պետք է տրամադրեր՝ բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար։ Այդ գումարները, սակայն, նստել են Օսկանյանի հաշվին ու ծախսվել անձնական նպատակներով։
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս փորձել է հասկանալ, թե ով է ի վերջո այդ ուրիշը, ինչին Աղվան Հովսեփյանը տվել է ուղղակի զավեշտալի պատասխան.
«Ուրիշը դա հենց «Սիվիլիթաս» հիմնադրամն է։ Մենք պաշտպանում ենք «Սիվիլիթասի» գույքային շահերը, քանի որ 181մլն 181հազ դոլարը Վ.Օսկանյանի կողմից օգտագործվել են անձնական նպատակների համար։ Մենք պարտավոր էինք պաշտպանել «Սիվիլիթաս»–ի նյութական շահերը, ինչն էլ տեղի է ունեցել ու ամենևին էլ կարևոր չէ, թե «Սիվիլիթասի» գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանն ինչ մտերմական հարաբերությունների մեջ է Վարդան Օսկանյանի հետ»,– ասել է Աղվան Հովսեփյանն ու նշել, որ եթե անգամ նրանք քաղաքացիական հայց չներկայացնեն, դա չի բացառում քրեական պատասխանատվությունը։

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arpi.beglaryan/posts/161890617267969
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել