Ֆրանսիայում ահաբեկիչները կրկին կրակում են աջ ու ձախ, սա արդեն ոչ թե կրոնի համար պայքար է, այլ սպանդ: Համոզված եմ՝ այդ հանցագործները ջիհադիստ են: Սովորական մահմեդականը սպանդ չէր կազմակերպի: 2 տասնյակից ավել մարդիկ են վիրավորվել վերջին գործողությունների արդյունքում, իսկ երկուսը զոհվել են: Հաշվի առնելով, որ Ֆրանսիայում մահմեդականները շատ են՝ համոզված եմ, որ այդ երկու տասնյակ վիրավորների մեջ հաստատ մահմեդականներ էլ կլինեն:
Բայց չեմ հասկանում նաև ֆրանսիացիներին, հատուկ գործողություններն ուղիղ եթերով ցուցադրելու կարիք չկա: Այդ ամենը կարող է գրգռել մնացած ջիհադիստներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/629551723816846?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



